Մի արեք այս սխալները մարդու լավագույն ընկերոջ հետ:
Շատ մարդիկ շներին համարում են իրենց ընտանիքի անդամ։ Նրանց առողջ ու ուրախ պահելը հեշտ է թվում. պետք է պարզապես կերակրել նրանց, խաղալ նրանց հետ ու տալ Ձեր սերը։ Սակայն ահա մի քանի բան, որ ամենայն հավանականությամբ անում եք ու վնասում նրանց առողջությանն ու երջանկությանը։
Դուք գրկում եք նրան
Անասնաբույժներն ու հոգեբաններն ասում են, որ շներին գրկելը նրանց անհանգստություն է պատճառում։ Դա կարելի է նկատել նրանց արձագանքից, երբ որևէ մեկը գրկում է նրանց. շները հետ են ձգում մեջքը, սկսում հաչալ կամ շարժվում են՝ ուզելով հեռանալ։ Որոշ դեպքերում էլ աչքերով են ցույց տալիս այդ անհարմարությունը. այնպիսի շարժում են անում, որ հնարավոր է լինում տեսնել աչքերի սպիտակը։
Դուք թողնում եք, որ նա լպստի Ձեր երեխայի երեսը
Շներն ու երեխաները երկրագնդի ամենաբարի արարածներից են, բայց կա պատճառ, թե ինչու պետք է նրանց մեջ հեռավորություն հաստատել՝ չթողնելով, որ շունը լպստի երեխայի երեսը։
Չնայած շների համար լիզելը սիրելու նշան է, երեխայի իմունային համակարգն այդքան էլ ուժեղ չէ, որ պայքարի այն բակտերիաների ու միկրոբների հետ, որ շները կարող են փոխանցել նրան։ Մեկ այլ խնդիր էլ կապված է շների սննդակարգի հետ։ Եթե նրանք հում մթերք են ուտում, նրանց բերանային հեղուկը կարող է երեխային փոխանցել այնպիսի բակտերիա, ինչպիսին սալմոնելլան է։
Դուք թողնում եք, որ նա ուտի շների համար վնասակար սնունդ
Սա մեկ այլ բան է, ինչի դեմ անասնաբույժներն անընդհատ զգուշացնում են։ Շուն ունեցողները պետք է իմանան, որ կան հատուկ մթերքներ, որոնք կարող են վնասել իրենց կենդանուն։ Դեղձը, կարտոֆիլը, խաղողն ու ավոկադոն դրանցից մի քանիսն են։
Դուք ծխում եք նրանց մոտ
Ծխելն օգտակար չէ մարդկանց համար, սակայն այն օգտակար չէ նաև շների համար։ New York Times-ը հաղորդում է, որ այն շների մոտ, որոնք ապրում են ծխող մարդկանց հետ, ավելի մեծ է քաղցկեղի զարգացման հավանականությունը։
Սխալ չափսի վզաշղթա
Ճիշտ չափսի վզաշղթա կրելն առանցքային կարևորություն ունի շան անվտանգության համար: Եթե այն շատ ձիգ է, այն կարող է վնասել շանն ու անհարմարություն պատճառել, իսկ շատ լայնը չի կարող պահել նրան:
Դուք չեք մաքրում Ձեր շան ատամները
Շները ևս կարող են ունենալ ատամների հետ կապված այն խնդիրներից շատերը, որոնք լինում են նաև մարդկանց մոտ: Մշտապես մաքրեք նրա ատամները և պարբերաբար տարեք անասնաբույժի մոտ:
Դուք թողնում եք, որ նա չափից շատ հանգստանա
Շանը զբոսանքի հանելը միակ մարզանքը չէ, որ նրան անհրաժեշտ է: Պետք է գնալ ավելի երկար զբոսանքների, խաղացնել նրան, վազեցնել, տարբեր առաջադրանքներ տալ, որպեսզի նաակտիվ մնա:
Ձեր շունը մնում է առանց ընկերների
Եթե Ձեր շանը չեք թողնում` դուրս գա ու շփվի մարդկանց հետ, կամ շուն ընկերներ ձեռք բերի, նա դառնում է զգայուն, նյարդային, ու սկսում է բավականին ագրեսիվ արձագանքել այլ մարկդանց ու կենդանիների ներկայությանը:
Դուք ստիպելով որևէ բան եք հագցնում Ձեր շանը
Եթե Դուք ուժով ինչ-որ բաներ եք հագցնում շանը, դա նրան միայն անհարմարություն ու անհանգստություն է պատճառում:
Մոռանում եք կանոնավոր լոգանքի մասին
Շները շատ շուտ են կեղտոտվում` մանավանդ շատ մազ ունեցող տեսակները: Շներին կանոնավոր լոգանք տալը խիստ անհրաժեշտ է թե՛ նրանց, թե՛ Ձեր առողջության համար: