Բելառուսը պատրաստ Է Վրաստանի հետ շարունակել բարեկամական հարաբերությունները: Այդ մասին ասել Է պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Միխայիլ Ջանելիձեի հետ Մինսկում կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է Sputnik-ը:
«Մենք միշտ պատրաստ ենք աշխատել միասին, համագործակցել… դուք մեզ համար օտար մարդիկ չեք»,-հայտարարել Է Լուկաշենկոն:
Նախագահը ողջունել Է այն, որ Բելառուսը եւ Վրաստանը վերջին ժամանակներս շատ ակտիվորեն ձեռնամուխ են եղել հարաբերությունների զարգացմանը: Նա ընդգծել Է, որ Վրաստանը միշտ կարող Է հույս դնել Բելառուսի վրա, ինչպես դա եղավ Բորժոմում անտառային հրդեհների մարման գործում օգնության դեպքում:
Վրաստանի ԱԳ նախարարը նշել Է երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացումը վերջին ժամանակներս տեղի ունեցած տարբեր, ներառյալ բարձրագույն եւ միջին մակարդակներով պատվիրակությունների այցերից հետո, ինչպես նաեւ 2016 թվականին Թբիլիսիում Բելառուսի դեսպանության բացումից հետո: Վրաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրական շրջանառությունը 2017 թվականի առաջին վեց ամսում գերազանցել Է 56 մլն դոլարը, դրանից 44 միլիոնը բաժին Է ընկնում բելառուսական ապրանքների ներմուծմանը Վրաստան:
Ջանելիձեի երկօրյա պաշտոնական այցը Բելառուս մեկնարկել Է սեպտեմբերի 4-ին: Ուղեւորության ընթացքում պլանավորված են Վրաստանի գլխավոր դիվանագետի բանակցությունները Բելառուսի իր պաշտոնակից Վլադիմիր Մակեյի, Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի, ինչպես նաեւ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
Այցի շրջանակներում Վրաստանի եւ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունների միջեւ կստորագրվի 2018-2019 թվականների համագործակցության ծրագիր: