Նորակոչիկ Եկմալյան Գագիկը արդեն մեկ ամիս է ինչ համալրել է հայրենիքի պաշտպանությունը ստանձնած Հայոց բանակի շարքերը: Հպարտ է դրա համար: Ծնունդով Շիրակի մարզից է: Ծառայության մասին խոսում է այնպես, ինչպես կխոսեր, օրինակ, մեկ տարի ծառայած զինվորը: Զգում է՝ մեկ ամսվա ընթացքում շատ բան է իր մոտ փոխվել թե կարգապահության առումով, թե մարդկային հարաբերությունների:

«Հենց սկզբից էլ ամեն ինչ նորմալ էր, սպաների վերաբերմունքը, միջանձնային հարաբերությունները: Գիտակցումը, որ ծառայում ենք հայրենիքին մեզ ուժ է տալիս ամեն ինչ տեղը տեղին անելու համար: Բանակի նկատմամբ պատկերացումները զինվոր դառնալուց առաջ և հետո տարբեր են, որովհետև տարբեր կողմերից տարբեր խոսակցություններ են լինում: Բայց գալով այստեղ տեսնում ես, որ լրիվ ուրիշ աշխարհում ես հայտնվել, զարմանահրաշ, մեզ համար դեռևս չբացահայտված, քանի որ մեկ ամիս է ինչ ծառայում ենք: Կոնկրետ իմ մեջ զգում եմ փոփոխությունները: Այստեղ ձևավորում և դաստիարակվում ես որպես տղամարդ, որպես անատ»,- ասում է Գագիկը:

Ծառայակից ընկերները շտապեցին մեզ տեղեկացնել, որ Գագիկը հրաշալի ասմունքում է, արդեն հասցրել են վայելել գեղեցիկ ստեղծագործություններ նրա կատարմամբ: Մեզ համար ևս ասմունքեց Վահան Տերյանի «Տխրություն» բանաստեղծությունը: Զինվորը մայրերին կոչ արեց հպարտ լինել, որ իրենց որդիները ծառայում են Հայոց բանակում, քանզի իրենք ծառայակից ընկերներով ուս ուսի տված պաշտպանում են հայրենի հողը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Քրիստինա Աղալարյան, Արցախ