ԲԿՄԱ-ի հարձակվող Վիտինյոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությանը, որտեղ թիմն ընդգրկվել է A խմբում ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, «Բազել»-ի և «Բենֆիկա»-ի հետ:
«Շատ բարդ խումբ է, ինչպես և մյուսները: Իհարկե, հնարավոր է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հավասար խաղ ցույց տալ: Պարզապես՝ այդ խաղում բոլոր ֆուտբոլիստները պետք է իրենց ողջ ներուժը դնեն, խաղան իրենց ուժերի սահմանում և նույնիսկ դրանից էլ վեր:
«Յունայթեդ»-ը լավ ձեռբերումներ ունի, բայց ֆուտբոլիստների գործողությունների սխեման նույնն է մնացել», — ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Спорт-экспресс-ը: