Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքիան թույլ չի տալիս հյուպատոսական աջակցություն ցուցաբերել այդ երկրում կալանավորված Գերմանիայի քաղաքացուն: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Գերմանիայի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ չնայած իրենց կողմից գործադրվող մեծ ջանքերին, թուրքական կողմը թույլտվություն չի տրամադրում գերմանացուն օգնելու համար: Խոսնակը հայտնել է, որ քաղաքացին Թուրքիայում կալանքի տա է գտնվում հունիսի 21-ից, սակայն չի մանրամասնել, թե ինչ պատճառով:
Գերմանիայի ԱԳՆ տվյալներով՝ Թուրքիայի բանտերում այս պահին գտնվում են Գերմանիայի 54 քաղաքացի: Նրանցից 11-ը կալանավորված են քաղաքական դրդապատճառներով: