Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 149 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կտրել է ձեռքերի երակները, փակվել է տան մեջ և չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին:

Ոստիկանները, հոգեբանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները բանակցում են տղամարդու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի:

Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդը ինչ-որ հարցի շուրջ վիճել է կնոջ հետ որից հետո դիմել է այդ քայլին:

***

20:10

Քիչ առաջ աղբյուրը հայտնեց, որ հոգեբան Հ. Խանումյանին հաջողվեց 50-ամյա Հ. Տերտերյանին համոզել, որպեսզի նա համաձայնվի իրեն՝ նախ տեղում բժշկական օգնություն ցուցաբերեն բժիշկները, որից հետո նրան տեղափոխեն հիվանդանոց, ինչը փրկարար հոգեբանին հաջողվեց: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։