Ուրբաթ, սեպտեմբերի 8-ին, Կիեւի կենտրոնում` Բեսարաբսկայա հրապարակում, պայթյուն է տեղի ունեցել: Փողոցում պայթել է մեքենա, որի մեջ եղել է վարորդը՝ Չեչնիայի Շեյխ Մանսուրի գումարտակի կամավոր Տիմուր Մախաուրին, ով տեղում մահացել է: Վարորդից բացի մեքենայում գտնվել է նրա կինը, ով պայթյունի հետևանքով զրկվել է ոտքերից: Իսկ մեքենայի երրորդ ուղևորը՝ երեխան, տեղափոխվել է հիվանդանոց:
Նրանք Վրաստանի քաղաքացիներ էին, ազգությամբ՝ չեչեններ: Պայթեցված ավտոմեքենան եղել է վրացական համարանիշով:
Հիշեցնենք, որ Տիմուր Մախաուրին ակտիվորեն մասնակցել է չեչենական պատերազմին: Նա համարվում էր Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի անձնական թշնամին և պայթյունի ականատեսներից մեկի խոսքով՝ արդեն տևական ժամանակ է՝ ինչ նրան հետապնդում էին: