Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Թուրքիայի ԱԳՆ կողմից հրապարակված հայտարարությանը, որում պաշտոնական Անկարան նախազգուշացրել էր Գերմանիա մեկնել ցանկացող կամ այդ երկրում բնակվող իր քաղաքացիներն: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
«Ցանկանում եմ ասել հետևյալը՝ Թուրքիայի ցանկացած քաղաքացի կարող է այցելել մեր երկիր: Մեր երկրում լրագրողների չեն կալանավորվում, չեն ձերբակալվում, մեր երկրում գործում են մտքի ազատությունն ու օրինական պետության սկզբունքները: Եվ մենք հպարտ ենք դրանով»,- հայտարարել է Մերկելը:
Թուրքիայի ԱԳՆ հրապարակած նախազգուշացման մեջ ասվում էր, թե Գերմանիայում քաղաքական առաջնորդների նախընտրական քարոզչությունը հիմնված է հակաթուրքականության սկզբունքների վրա: Պաշտոնական Անկարան հայտարարել էր, թե Թուրքիայի քաղաքացիներին Գերմանիայի օդանավակայաններում վատ վերաբերմունք են ցույց տա;լիս: Թուրքական իշխանությունները մեղադրել էին գերմանական կողմին ահաբեկիչներին ապաստան տալու և այդ երկրում ազատորեն շրջելու իրավունք վերապահելու մեջ: