Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) քաղաքացի է կորել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ ջրափրկարարները սեպտեմբերի 10-ին վերսկսել են ջրամբարում որոնողական աշխատանքները:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 09։11-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կասկածներ կան, որ խեղդվողը Սոլակ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ն է, ով տանից դուրս է եկել և չի վերադարձել: Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը: