Այսօր Ազգային ժողովում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Պատգամավորի և լրագրողների հարցուպատասխանը ներկայացնում են ստորև.
-Պարո՛ն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը:
-Վարչապետի գնահատականը պետք է նայենք ցուցանիշներով, եթե ցուցանիշները լավն են, ուրեմն վարչապետը լավ է աշխատել, եթե ոչ, ուրեմն՝ ոչ:
-Բայց ցուցանիշները, կարծես թե, լավն են, դրանք անընդհատ հրապարակվում են:
-Ո՞վ ասաց: Հրապարակված ցուցանիշները դեռ ամենը չեն, դրանք պետք է համեմատել բյուջեի կատարողականի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, 2018 թվականին վարչապետի Ձեր թեկնածուն ո՞վ է լինելու:
-Դա որոշելու է Հանրապետական կուսակցությունը:
-Դուք անձամբ, ո՞ւմ եք համարում վարչապետի թեկնածու՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Կարեն Կարապետյանին:
-Նման բան չի կարող լինել, Հանրապետականը մեկ որոշում է կայացնելու, դա իմ որոշումը չէ, դա Հանրապետական կուսակցությունն է որոշելու:
-Ստացվում է, որ ՀՀԿ-ն մեկ անձի կուսակցությո՞ւն է:
-Սերժ Սարգսյանն է կուսակցության ղեկավարը և վարչապետի թեկնածուի հարցը կքննենք կուսակցությունում:
ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է և որպես առաջին քաղաքական ուժ՝ իր որոշումը կունենա:
-Երեկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե ով կարող է լինել 2018 թվակնին վարչպետի թեկնածուն:
-Է՜, ես էլ կարող եմ լինել վարչապետի թեկնածու, բոլորն էլ կարող են լինել: