ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դուրբինը, խոսելով Ադրբեջանում գործող վերջին անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևեի ազատ արձակման վերաբերյալ, հույս է հայտնել, որ նրա վրայից ամբողջությամբ կհանվեն մեղադրանքները:
 
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
 
«Ես ողջունում եմ Ադրբեջանում գործող վերջին անկախ լրատվական գործակալությունը հանդիսացող «Թուրան»-ի տնօրեն Մեհման Ալիևի ազատ արձակման հանգամանքը»,- իր թվիթերյան միկրոբլոկում գրել է սենատորը:
 
Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի գործով սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նրա նկատմամբ կալանավորումը որպես պատիժ վերացվել է՝ փոխարինվելով ազատ արձակմամբ:
 
«Թուրան»-ի տնօրենը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրեն ազատելու հարցով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով փոխել իր նկատմամբ կիրառված պատժի միջոցը:
 
Մեհման Ալիևը կալանավորվել էր օգոստոսի 28-ին՝ հարկային խնդիրներ ունենալու պատրվակով:
 
«Թուրան»-ից հայտնել էին, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են խոչընդոտելու «Թուրանի» գործունեությունը:
 
Մեհման Ալիևին սպառնում էր 7 տարվա ազատազրկում: