Կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին դեղին քարտ է ստացել ձեռքը մրցավարի ուսին դնելու համար:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Յուվենտուս»-ի դեմ հանդիպմանը թուրինյան թիմի ֆուտբոլիստ Միրալեմ Պյանիչը կանոնները խախտել է Մեսսիի դեմ:
Արգենտինացին մոտեցել է գլխավոր մրցավարին, որպեսզի Պյանիչի համար դեղին քարտ պահանջի: Արդյունքում դեղին քարտը ստացել է Մեսսին:
Նշենք, որ կատալոնյան թիմը հաղթել է 3:0 հաշվով:
Տեսանյութը՝ այստեղ: