
Պակիստանում՝ Կարաչի քաղաքում, դեռահաս սիրահարներին էլեկտրահարման միջոցով սպանել են՝ հանուն ընտանիքների պատիվը փրկելու, այս մասին գրում է lenta.ru-ն:
Դեպքի առնչությամբ ձերբակալվել են դեռահասների՝ 15-ամյա Բաքհթ Ջանի և 17-ամյա Ռեհմանի ընտանիքների անդամները:
Պակիստանցի սիրահարները, որոնք պատրաստվում էին փախչել և բոլորին դեմ գնալով ամուսնանալ, դաժան հաշվեհարդարի են արժանացել, իրենց հայրերի և հորեղբայրների կողմից: Սպանությանը մասնակցության համար կասկածվում է նաև տեղի ավագանու խորհրդի 30 ներկայացուցիչ, որոնք այժմ թաքնվում են իրավապահ մարմիններից:
Նշվում է, որ դեռահասների ընտանիքներն արդեն համաձայնության էին եկել հարսանիքի հարցում, սակայն ավագանին սպառնացել էր նրանց ու ստիպել անպայման հետևել «պատվո սպանության» ավանդույթին: