Երեկ` սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող վանդակից արջը դուրս է եկել և վտանգ է առաջացնում այցելուների համար:
Ինչպես հայտնում է աղբյուրը` նշված վայր են ժամանել Հրազդանի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև թիվ 15 փրկարարական ջոկատը` փոխգնդապե Բիձյանի գլխավորությամբ: Տեղեկությունը փոխանցվել է նաև Երևանի կենդանաբանական այգու տնօրինությանը, և տնօրեն Խաչատրյանի հանձնարարությամբ կենդանաբանական այգու համապատասխան խումբը մեկնել է Ծաղկաձոր: Հրշեջ փրկարարներնին հաջողվել է արջին մտցնել վանդակ: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:
Հայտնում է նաև, որ վերջին ժամանակներս բազմաթիվ ահազանգներ ենք ստանում, որ որոշ ռեստորանային համալիրների տերեր կենդանիների ոչ բարվոք վիճակում գտնվող վանդակներում շատ վատ պայմաններ են ստեղծել կենդանիների համար, ու երբ կենդանիները վանդակից դուրս են գալիս, այդ վայ տերերը առաջին հերթին գազազած ահազանգում են 911 ծառայություն կամ կենդանաբանական այգի: Ահազանգողները նաև արդարացիորեն բարձրաձայնում են, թե երբ է Կառավարությունը վերջապես խոսքից գործի անցնելու, վերացնեն այդ վայ մարդկանց կողմից ստեղծված վանդակները, որտեղ անմարդկային պայմաններում տերերն իրենց հաճույքի համար պահում են վայրի գազաններ: Ճիշտ և արդարացի տարբերակն այն է, որ նմանատիպ հարցերով պետք է զբաղվեն միայն Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը 2014 թվականին նույն ռեստորանային համալիրում նույնատիպ դեպք էր տեղի ունեցել:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես նշված վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` Ծաղկաձոր քաղաքի «Թփուտներ» ռեստորանային համալիրում պահվող 2 տարեկան արջը` դեռևս անհայտ պայմաններում, կարողացել էր վանդակից դուրս գալ: