Սեպտեմբերի 17-ին, ժամը 11:08-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին ժամը 02:44-ի սահմաններում Կազբեկի շրջանի Արշա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «ВАЗ-2104» մակնիշի H-8187 պետհամարանիշով (տարանցիկ) ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Զ.) բախվել է ուղևորների համար նախատեսված կանգառին:

Ս. Զ.-ը և ուղևոր Ն. Ն.-ը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: