Լեզվին ու հայապահպանությանն առնչվող հարցերին վերաբերող քննարկման ժամանակ, այսօր, Հայաստան-Սփյուռք համաժողովին՝ կանադահայ, «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Լիբանանի կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Գարագաշյանն ասաց, որ հոգնել է հայապահպանության շուրջ հնչող ճառերից:
«Մեկ առաջարկ ունեմ, որ, կարծում եմ՝ բավականին մեծ է, եթե իրականացնենք։ Առաջարկում եմ հայկական վիրտուալ դպրոց հիմնել, որը սփյուռքի բոլոր կարիքները կգոհացնի, եթե ճիշտ մասնագիտական հիմքերի վրա դրվի։ Այսօր կան նմանատիպ դպրոցներ, սակայն մեզ պետք է մանկապարտեզից մինչև դպրոցի ավարտական դասարան: Եթե ունենք 7 միլիոնանոց սփյուռք, չունենք այդքան վարժարան, որ կգոհացնի կամ կսպասարկի այս աշակերտության թիվը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ սրան հնարավոր կլինի հասնել միայն համատեղ ջանքերով:
Գարագաշյանն ընդգծեց՝ Մոնրեալում բնակվող 1500 աշակերտներից շատ քիչ մասն է հաճախում 3 հայկական դպրոցներ. մեծամասամբ՝ օտար դպրոցներ են գնում, եւ սա լրջագույն խնդիր է հայապահպանության գործում: