Հեռուստալրագրող Ալեքսանդր Գորդոնի պնդմամբ՝ ամենահանրահայտ անգլիացի կատակերգու Ռոուեն Ատկինսոնը (Միստեր Բինը) ունի հայկական արմատներ։ Գորդոնն այդ մասին պատմել է HAYASA մշակութային-կրթական պորտալի հետ զրույցում։
Նա նշել է, որ Միստերի Բինի մասին առաջին ֆիլմի նկարահանումների ընթացքում հերոսը հյուրընկալվել է հեռուստահաղորդումներից մեկին և հենց դրա ժամանակ էլ անդրադարձել իր ծագմանը։