Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը (Ֆրանսիա) պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հռչակված Ջորկայեֆը պարգևատրվել է
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Ջորկայեֆի որդին՝ Օգան Ջորկայեֆը, ով հանդես է գալիս ֆրանսիական «Նանտ»-ում, հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական: