Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպել է Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները երկուստեք նշել են, որ նմանօրինակ հանդիպումները լավ առիթ են միմյանց մոտեցումներին ծանոթանալու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար:

Բեհջետ Պացոլին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է ԵՄ հովանու ներքո Սերբիայի հետ երկխոսության գործընթացի վերջին զարգացումները և հեռանկարները։