Հայաստանի 2017թ. Սուպերգավաթի շրջանակում գործող չեմպիոն «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ուժերը չափեց գավաթակիր «Շիրակի» հետ:
Խաղի հաշիվը բացվեց 79-րդ րոպեին: Մուսա Բակայոկոն «պատ» խաղարկեց Վարդան Բակալյանի հետ և գնդակն ուղարկեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը: Րոպեներ անց փոխարինման մտած Մարտուն Մխիթարյանը կրկնապատկեց հյուրերի առավելությունը և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:
Այս հաղթանակի շնորհիվ «Շիրակը» 5-րդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր:
Հիշեցնենք, որ 1996 թվականին Հայաստանի Սուպերգավաթակիրը նույնպես «Շիրակն էր»:
«Ալաշկերտ»-«Շիրակ»` 0:2
Գոլը` Բակայոկո (79), Մխիթարյան (89)