Կրթության ոլորրտը հատկապես վերջին շրջանում մշտապես գտնվում է հայ քննադատների ուշադրության կենտրոնում։ Ռուսաց լեզվի հետ կապված հարցը հայ հասարակության լայն շրջանակներում մեծ դժգոհությունների առիթ դարձավ, ինչը մեծապես անդրադարձավ Կրթության և գիտության նախարարության և հատկապես նախարարի վարկանիշի վրա։
Լևոն Մկրտչյանն իրավիճակը հարթելու բավականին լավ միջոց է գտել և հայտարարել է, որ չի բացառվում, որ շուտով Հայաստանում բացվեն արևմտահայերենով դպրոցներ։ Նախագծի նպատակը Հայաստանում միջազգային հայտնի կոնֆլիկտի արդյունքում Հայաստան եկած մեծ թվով սիրիահայերի հայրենադարձությունն է. բազմաթիվ սիրիահայ դպրոցականներ ադապտացման խնդրի առաջ են կանգնած և նախարարությունում գտել են այս խնդրի լուծման թերևս լավագույն բանաձևը։ Նման խնդրի առաջ ոչ միայն սիրիահայ դպրոցականներն են կանգնած, այլ նաև համալսարանականները: Ինչևիցե, նախարարի այս քայլը ոչ միայն կօգնի սիրիահայերին՝ ներգրավվել հայ իրականությանը, այլև կնպաստի հայոց լեզվի երկրորդ ճյուղի տարածմանը, աննախադեպ խթան կհանդիսանա ներգաղթի համար։
Կարծես թե Լևոն Մկրտչյանն անում է այն, ինչ պետք է անի քաղաքական գործիչը համաժողովրդական անվստահությունը հաղթահարելու համար, և նրա օրինակին, լավ կլինի՝ հետևեն նաև իշխանության մյուս ներկայացուցիչները։
Վաչիկ Գրիգորյան