ՀՀ Կառավարության Միջազգային Գործարար Կապերի Աջակցման Խորհուրդը «Օրանժ Ֆիթնես» ակումբը ճանաչեց որպես ՀՀ լավագույն ֆիթնես ակումբ և ոլորտի առաջատար:
 
Ընտրությունը կատարվել է միջազգային սոցիոլոգիական ընկերության հարցման արդյունքում. հաշվի է առնվել ակումբի սպասարկման մակարդակը, ծառայությունների որակը և հագեցվածությունը, տարածքային և այլ առավելությունները:
 
Հարցազրույցի ընթացքում ակումբի գլխավոր տնօրեն Կարինե Փամբուկյանը նշեց. «Շատ շնորհակալ եմ, որ մեր տարիների աշխատանքը գնահատվել է: «Օրանժ Ֆիթնես»-ը Հայաստանում ֆիթնես մշակույթի հիմնադիրներից մեկն է: Այս տարվա ընթացքում ամբողջությամբ վերափոխել ենք ակումբը, մեծ ներդրումներ ենք իրականացրել՝ ներմուծելով համաշխարհային ֆիթնեսում հարգի բոլոր նորամուծությունները, ավելի ենք բարելավել սպասարկման ինֆրաստրուկտուրան, ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը: Մարդիկ, ովքեր մեկ տարի է, ինչ չեն այցելել ակումբ, այժմ չեն ճանաչի «Օրանժ Ֆիթնես»-ը: Ակումբն անճանաչելիորեն փոխվել է և´ կոնցեպտուալ, և´ վիզուալ առումով»:
 
Ինչպես երևում է անկախ նոր բացվող ակումբներից, «Օրանժ Ֆիթնես»-ը պահպանում է իր առաջատար դիրքերը, իսկ թե որն է ակումբի հաջողության գրավականը հարցին, ակումբի կոմերցիոն տնօրեն Մարինա Անդրեասյանը պատասխանեց. «Այսօր մենք կարողացել ենք քաղաքում ստանալ մի վայր, որտեղ կարելի է ոչ միայն մարզվել, ձեռք բերել անթերի արտաքին տեսք, առողջություն և լավ ինքնազգացողություն, այլ նաև լավ ընկերներ, արժեքավոր գործարար կապեր և մասնակիցը դառնալ յուրօրինակ ակումբային միջավայրի: Մեր ակումբի անդամներն ընտրում են «Օրանժ Ֆիթնես»-ը, քանի որ գիտեն, որ մարզվելով ակումբում կստանան լավ արդյունք և չեն վնասի իրենց, ինչը շատ կարևոր է: Եվ ակումբ ընտրելիս խիստ ուշադրություն են դարձնում մարզիչների որակավորմանը, լողավազանի ջրի ֆիլտրման կրկնակի համակարգին, որն անվտանգ է դարձնում լողավազանում մարզումները և ամենակարևորը ակումբային միջավայրին. սա այն է, որն առաջին հայացքից թվում է ոչ այդքան կարևոր, բայց հիմնական գործոնն է, որի շնորհիվ հետագայում ակումբի անդամը ցանկանում է հաճախել ակումբ, հաճույքով մարզվում է և հասնում արդյունքի»:
 
Այս տարի «Օրանժ Ֆիթնես»-ը նոր, ավելի բարձր նշաձող դրեց իր առջև և առաջինը ներմուծեց «Ավելին, քան ֆիթնես» գաղափարը՝ ստեղծելով փակ ակումբային համակարգ, որտեղ հաճախորդը ֆիթնեսից բացի ստանում է նաև այլ հավելյալ արժեքներ: Տեսնենք, թե էլ ինչ նորարարություններ են մեզ սպասվում ֆիթնեսի շուկայում: