Թաիլանդի գերագույն դատարանի՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց գործերի հատուկ կոլեգիան սեպտեմբերի 27-ին երկրի նախկին վարչապետ Յինգլակ Չինավատին մեղավոր է ճանաչել հանցավոր անփութության եւ կոռուպցիայի թողտվության մեջ եւ նրան դատապարտել է հինգ տարվա բանտարկության:

«Յինգլակ Չինավատը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել է հինգ տարվա բանտարկության»,-ասված է հաղորդագրության մեջ, որը Facebook-ում հրապարակվել է Պխիա Տխայի («Հանուն Թաիլանդի») կուսակցության էջում, որի առաջնորդն անցյալում Չինավատն է եղել:

 

Նման հաղորդագրություն է հայտնվել նաեւ մեկ այլ սոցիալական ցանցում՝ Line-ում, կուսակցության օգտահաշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: