Սիրիայում սպանված ռուս գեներալի մահվան նախնական հետաքննության տվյալներով՝ հաստատվում է զինվորականի գտնվելու մասին տեղեկությունների արտահոսքը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

«Դեր Զորում գեներալ Ասապովի մահվան հետաքննության նախնական տվյալները վկայում են կրակոցների հնչած վայրի մասին տեղեկության արտահոսքի մասին»‚- ասել են Սիրիայում անվտանգության ծառայությունից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել‚ որ Սիրիայում «ԻՊ» ահաբեկիչների կողմից սպանվել էր ռուս գեներալ Վալերի Ասապովը: