Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել։ 

Այսօր լրագրողները Արդարատատության նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ հանցագործն ազատ է արձակվում:

Հարցին ի պատասխան, նախարարը նշեց, որ դատապարտյալին ազատ արձակելու իրավունքը տրված  է երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, ով է ներում է շնորհել Վազգեն Խաչիկյանին. «Սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն նաև բարելավել արդարադատության ոլորտը և դա վերաբերում է նաև ներում շնորհելու իրավունքին: Ներում շնորհողը ես չեմ, դա անում է երկրի նախագահը»,-նշեց ՀՀ արդարադատության նախարարը:

Հարցին՝ արդյոք հանցագործին ներում է շնորհվել՝ հաշվի առնելով, որ նաև եղել է ՀՀԿ անդամ, Դավիթ Հարությունյանը հրաժարվեց պատասանել՝ զերծ մնալով գնահատականներից: