Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման հիմքերը չեն փոխվել: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հայտարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը կարող է վերանայվել ու Պետքարտուղարության՝ 30 հատուկ դեսպանների հաստիքները լուծարելու առաջարկը, այդ թվում՝ նրանց, ովքեր զբաղվում են Սիրիայի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմամբ Մինսկի խմբում։

«Ես փոփոխությունների հետ կապված տեղեկատվություն չունեմ: Կճշտեմ ու կներկայացնեմ ավելի մանրամասն տեղեկատվություն, սակայն Ռուսաստանի դերը կարգավորման գործում և մեր դիրքորոշման հիմքերը չեն փոխվել»,–ասել է Զախարովան։