«Իրատես» թերթը գրում է.
«Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի «ընկերն» է, բայց խմբակցության անդամներին հրահանգել է չխնայել նրան ու քննադատել որքան կարող են:
Ինչո՞վ է արժանացել նրա ընկերն այսպիսի մեծ «պատվի»: Պարզվում է՝ քաղաքականության մեջ ընկերությունը վերջանում է այնտեղ, որտեղից սկսվում են կոալիցիոն պայմանավորվածությունները:
Մեր տեղեկություններով, «Ծառուկյան» դաշինքի անդամների վերաբերմունքի կտրուկ փոփոխության պատճառն այն է, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի «ամուսնությունը»:
Նախագահի հետ զրույցում Կարեն Կարապետյանը խիստ բացասական է վերաբերվել ԲՀԿ-ի հետ կոլաիցիա կազմելու հեռանկարին: Սա, անշուշտ, չէր կարող Գագիկ Ծառուկյանի սրտով լինել, ուստի արտաքուստ նա կմնա Կարեն Կարապետյանի ջերմ ընկերը, իսկ խմբակցությամբ՝ «ոխերիմ թշնամին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում