Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ փողոցում՝ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, որը հանրությանն ավելի շատ հայտնի է «Մնջոյանի ինստիտուտ», հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը՝ կրակը մարելու համար։
Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 6 մարտական հաշվարկով։ Հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են ոչ միայն կրակի դեմ, այլև նրա տարածման, և հիմնականում բոլորն օգտագոծում են շնչառական հատուկ ապարատներ, քանի որ օդը թունավոր է։ Տեսանյութը՝ 1in.am-ի: