Երեւանի Մաշտոցի պողոտային հարակից այգում սեպտեմբերի 22-ին դանակահարություն է տեղի ունեցել:
Դանակահարողը 24-ամյա աղջիկ է եղել, իսկ տուժողը վիճաբանող աղջիկներին դիտողություն արած անցորդ: Վերջինիս կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք ձախից ախտորոշմամբ տեղափոխել են «Արամյանց» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատել են: Պարզվել է, որ տուժողն ինքն էր տաքսիով հասել բժշկական կենտրոն:
Ոստիկանները պարզել են, որ դանակահարողը Ավանի բնակչուհի Ալվարդ Ո.-ն է: Նույն օրը Հանրապետության հրապարակում հայտնաբերել եւ բերման են ենթարկել վերջինիս:
Նա պատմել է, որ անցորդի դիտողությունից ծագած վեճը կռվի էր վերածվել, ինչի արդյունքում էլ դանակահարել էր անծանոթ տղամարդուն, ինքն էլ կապտուկներ ուներ: