Կոսովոյի «Ինքնորոշում» արմատական շարժման պատգամավոր Ֆրաշեր Կրասնիչին և իշխող կոալիցիա մտած «Հանուն Կոսովոյի նախաձեռնություն» կուսակցության պատգամավոր Միլաիմ Զեկան միմյանց հետ վեճել են Klan Kosova հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Պատգամավորների միջև բանավեճը քաղաքականից անցել է անձնական հարթություն: Միլաիմ Զեկան Ֆրաշեր Կրասնիչիին հանցագործ է անվանել: Նա դրան ի պատասխան նրա երեսին բաժակով ջուր է շփել: Դրանից հետո կողմերն անցել են բռունցքների, ընդ որում՝ «Ինքնորոշման» ներկայացուցիչը կարողացել է երկու անգամ բռունցքով հարվածել «Հանուն Կոսովոյի նախաձեռնություն» կուսակցության ներկայացուցչի դեմքին:
Երկու կուսակցություններն ընդդիմություն էին, մինչև հունիսի ընտրությունները, որից հետո «Հանուն Կոսովոյի նախաձեռնությունը» դարձավ իշխող կոալիցիայի անդամ, իսկ «Ինքնորոշում» արմատական շարժումը մնաց ընդդիմություն: