ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Պեկինում ՉԺՀ նախագահ Սի Ցինփինի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ամերիկյան կողմը բաց է պահում բանակցային ուղիները ԿԺԴՀ հետ երկխոսության համար: Այս մասին տեղեկացնում է «Yonhap» գործակալությունը:
«Մենք պահպանում ենք Փհենյանի հետ բանակցային ուղիները և հետևում ենք ԿԺԴՀ-ի կողմից պատասխան գործողություններին»,- հայտարարել է Թիլլերսոնը:
Ռեքս Թիլլերսոնը պաշտոնական այցով գտնվում է ՉԺՀ-ում, որի շրջանակներում հանդիպել է նախագահ Սի Ցինփինի հետ և բանակցություններ վարել ՉԺՀ ԱԳ նախարար Վան Ինի հետ: