Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Հուլուսի Աքարը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թեհրանում Աքարը հանդիպել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մուհամեդ Բաքըրի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են սահմանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև իրադրությունը տարածաշրջանում:
Այցի շրջանակում ակնկալվում է նաև Հուլուսի Աքարի հանդիպումն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: