Հայաստանի կառավարությունը արտերկրում ուսումը շարունակելու նպատակով հերթական ուսանողին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու որոշում կկայացնի: Գործադիրի հոկտեմբերի 5-ի նիստում քննարկելու է 1996 թվականին ծնված Վահե Հակոբի Բայադյանին, ով 2017 թվականին ընդունվել է Գերմանիայի Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի մագիստրատուրա՝ «Կառավարում» մասնագիտությամբ, մինչև ուսումնառության ավարտը` 2019 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տրամադրելու հարցը:
 
Վահե Բայադյանը ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել է ուսումն ավար­տելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել իր մասնագիտությամբ` ՀՀ պաշտպանության նախա­րա­րու­թյունում կամ վերջինիս միջնորդու­թյամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում: