Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրաքի Քուրդիստանի ղեկավարներին կոչ է արել ուղղել կատարած սխալները։
Նա նշել է, որ Իրանը, Թուրքիան եւ Իրաքը պարտավոր են լուրջ քայլեր ձեռնարկել տարածաշրջանի քաղաքական սահմանների փոփոխությունը կանխելու համար, փոխանցում է Tasnim–ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունենալով՝ Ռոհանին ասել է, որ Իրանը եւ Թուրքիան դեմ են տարածաշրջանում «անջատողական շարժումներին», փոխանցում է News.am-ը:
Նրա խոսքով՝ Իրաքի Քուրդիստանը լավ ընկեր է եւ եղբայր Իրանի համար, եւ Թեհրանը մտադիր չէ ճնշում գործադրել քուրդ ժողովրդի վրա, սակայն տարածաշրջանի առաջնորդները պետք է ուղղեն սխալները։