Այսօր տեղի ունեցավ երեխաների իրավունքներին նվիրված մարդու իրավունքների պաշտպանի՝ children.ombuds.am կայքի շնորհանդեսը:
 
«Ստեղծվել է նոր վեբ կայք, որը նվիրված է երեխաների իրավունքներին: Ինքներդ էլ գիտեք, թե որքան կարևոր են ժամանակակից տեխնոլոգիաները և այդ միջոցները փորձում ենք ծառայեցնել նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը:
 
Այս միջոցառումը կարևորում եմ, որովհետև այն ուղղակի առնչվում է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին և նրանով է պայմանավորված, որ նոր օրենքով իրականացնում է երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և այդ իրավունքների պաշտպանում: Սա մեր իրավական հիմքերն ամրապնդեց, որպեսզի ակտիվ ներգրավվենք ոլորտում»,-բացման խոսքում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
 
Նրա խոսքով՝ կայքը որքան առաջ է գնում, մեծանում են մարտահրավերները, ընդ որում`պայմանավորված նոր տեխնոլոգիաներով: