«Հրապարակ» թերթը գրում է.
«Արտաշատի ընտրություններում «զադնի» չդնելու, ամեն կերպ իրենց թեկնածուին քաղաքապետ դարձնելու Աբրահամյաննների նկրտումները կանխվել են նախագահականի կողմից. Արգամ Աբրահամյանին հրավիրել են Սերժ Սարգսյանի մոտ, որից հետո Արտաշատում ընտրությունների մասով այլեւս լռություն է:
Չնայած պնդմանը, որ Արգամը խիստ տպավորված է դուրս եկել նախագահի մոտից, ըստ որոշ աղբյուրների, նեղ միջավայրում ասել է․ «Ես էն օրերին ՀՀԿ ցուցակով` հորս փոխարեն պիտի պատգամավոր դառնայի»։
Այնուհանդերձ, վերջին նստաշրջանին նա այդպես էլ չեկավ խորհրդարան։ Ավելին` չի պատասխանում ընկերների հեռախոսազանգերին:
Ըստ ՀՀԿ մեր աղբյուրների` «երեւի դեռ հաշվում են, թե ինչու է նախագահի մոտ կանչվել ոչ թե Աբրահամյան-ավագը, այլ` կրտսերը»: Իսկ ինչո՞ւ։ Որպեսզի եւս մեկ անգամ շեշտվի, որ Աբրահամյան-ավագն անելիք չունի՞ քաղաքական դաշտում: «Էդ արդեն պտի հաշվողներից հարցնել»,- ասաց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում