ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը գրադարանավարի օրվա առիթով Կոմիտասի թանգարան-ինստիտուտում պարգեւատրեց հանրապետության գրադարանային գործի լավագույն մասնագետներին: Իր ողջույնի խոսքում Արմեն Ամիրյանն ասաց, որ այս տարի գրադարանավարի օրը նշանավորվում է մի քանի նախաձեռնություններով՝ գրատպության թանգարանի բացումով, գրաբուսների ընդլայնված ծրագրով։
«Գրադարանային գործի մասնագետները կարողանում են մեր զավակների առաջ բացել գրքի եւ գրականության կախարդական աշխարհը, նրանց ուղղորդել դեպի պայծառ երեւակայություն, որտեղ մենք ստեղծում ենք մեր ազատ եւ անկախ հայրենիքի վաղվա օրը»,-ասաց նա։
ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախարարության ոսկե մեդալով պարգեւատրեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանին։
ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերի արժանացան Հայաստանի ազգային գրադարանի կազմակերպության համալրման բաժնի վարիչ Անժելա Հարությունյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Սահակյանը, Հայաստանի Ազգային գրադարանի հայերեն գրականության մշակման եւ կատալոգների կազմակերպման բաժնի հայերեն գրականության ենթաբաժնի վարիչ Ռուզաննա Ալեքսանյանը։ Պատվոգրեր ստացան նաեւ Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժին հայ գրքի եւ սփյուռքահայ բաժնի մատենագիտության ենթաբաժնի մասնագետ Մարինե Հակոբջանյանը, Խնկո Ապոր անվան ազգային գրադարանի Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման և պահպանման բաժնի վարիչ Վարսենիկ Գրիգորյանը, նույն գրադարանի 9-12-րդ դասարանների սպասարկման ենթաբաժնի վարիչ Ելենա Հակոբյանը։ Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Լիաննա Գասպարյանը, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մանկական բաժնի վարիչ Արմինե Պետրոսյանը, նույն գրադարանի մեթոդական բաժնի գրադարանավար Սյուզաննա Նազարյանը, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի գրադարանի տնօրեն Աիդա Ափրոյանը, Լոռու մարզի Ստեփանավանի կենտրոնական գրադարանի տնօրեն Էմիլիա Քեղինյանը։
ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրեր ստացան Հայաստանի ազգային գրադարանի Օտարալեզու գրականության մշակման և կատալոգների կազմակերպման բաժնի ռուսական գրականության ենթաբաժնի գրադարանավար Նորա Առաքելյանը, նույն գրականության Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի մատենագիտության ենթաբաժնի գլխավոր մասնագետ Նունե Դանիելյանը , նույն գրադարանի համակարգչային տառատեսակների մշակող Հրաչուհի Գրիգորյանը։
Շնորհակալագրեր ստացան նաեւ Կոտայքի մարզային գրադարանի մանկական բաժնի առաջին կարգի գրադարանավար Շուշանիկ Գրիգորյանը եւ նույն գրադարանի գործընթացների ավտոմացման եւ թվայնացման բաժնի վարիչ Նելլի Աղաբեկյանը։ Պարգեւատրումներից հետո Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ նախարար Ամիրյանը շրջեց 2017 թվականի փետրվարից թանգարանի կազմում գործող Երաժշտական գրադարանով, ծանոթացավ ֆոնդի թվայնացման աշխատանքներին։