«Ելք» դաշինքը անհրաժեշտ է համարում առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց առաջ որոշակի կառուցվածքային փոփոխությունների իրականացումը:
Ազգային ժողովում կազմակերպված ճեպազրույցների շրջանակում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Անհրաժեշտ են ուժեղացումներ մարզերում, ընդհուպ՝ կադրային փոփոխություններ: «Ելք» դաշինքում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի այս բոլոր հարցերով: Մենք հույս ունենք, որ այս ամենի արդյունքում արդեն հաջորդ ՏԻՄ ընտրություններին ակտիվորեն կմասնակցենք»,- ընդգծեց պատգամավորը:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ ցանկանում են որակական փոփոխություններ կատարել և հասնել հաղթանակի:
«Այդ է պատճառը, որ որոշել ենք այս անգամ ընտրություններին չմասնակցել, այլ պատրաստվել գալիք ընտրություններին»,- եզրափակեց «Ելք» խմբակցության պատգամավորը: