ԶԼՄ-ները հայտնում են, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին դուր չի եկել թոռան՝ արքայազն Հարրիի սիրելիի՝ Մեգան Մարկլի պահվածքը: Ըստ խոսակցությունների՝ նա հավանություն չի տալիս դերասանուհու հետ թոռան միությանը։ Այս մասին հայտնում է teleprogramma.pro-ն:
Մամուլն արդեն մի քանի անգամ քննարկել է արքայազն Հարրիի և Մեգան Մարկլիի հնարավոր հարսանիքի մասին: Նույնիսկ խոսակցություններ կային, որ արքայազնն արդեն իր սիրելիի ձեռքն է խնդրել: Եվ չնայած զույգը գրեթե չի մեկնաբանում իրենց հարաբերությունները, որոշ ժամանակ առաջ նրանք առաջին անգամ միասին հայտնվեցին հանրության առաջ: Հարրին ու Մեգանն այցելել էին Տորոնտոյում թենիսի խաղի և չէին թաքցրել իրենց նուրբ զգացմունքները։