Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում` «Գործարանային» մետրոյի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի 14 US 760 համարանիշի ավտոմեքենան և թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկություններիմ զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Այս պահին դեպքի վայր է ժամանում նաև հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: 

Մանրամասները՝ shamshyan.com-ում