Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում' մեքենան թմրանյութի ազդեցության տակ վարելու համար 30-ամյա մի հայ է ձերբակալվել: Տղամարդը շատ էր շտապում հասնելու իր անհայտ թմրամոլ ընկերներին:
Ինչպես հաղորդում է Glendale News-Press-ը, ոստիկանները կանգնեցրել են Արսեն Գալստյանին, ում մեքենան անկանոն է շարժվել: Գալստյանը ներողություն է խնդրել երթեւեկելու համար, եւ հայտնել, թե բջջայինն էր գցել: Գալստյանը, ով նախկինում ձերբակալված է եղել թմրանյութեր օգտագործելու մեղադրանքով, հավելել է, թե ուշանում էր անոնիմ թմրամոլների հանդիպումից: Ոստիկանները, սակայն նկատել են, թե նա նյարդայնանում է, ատամները փչացած են, իսկ մատների ծայրերը կոշտացած եւ այրված են, ինչպես լինում է մետամֆետիամին օգտագործող թմրամոլների մոտ:
Թեսթից հետո Գալստյանին ձերբակալել են: Բանտում ոստիկանները հայտնաբերել են, թե Գալստյանը գուլպայի մեջ թմրանյութ է պահում: Նրան նաեւ բանտ թմրանյութ անցկացնելու մեղադրանք է առաջադրվել: