ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն այսօր, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՀԱՊԿ անդամ պետությունների միջև համագործակցությանը՝ Ադրբեջանի և Հյաստանի միջև առկա տարաձայնությունների ֆոնին, նշեց. «Եթե ՀԱՊԿ անդամ պետությունները համագործակցում են Հայաստանի հակառակորդի հետ, ապա այդ պետություններում կան ղեկավարներ, ովքեր խորապես ու լրջորեն գնահատում են իրավիճակը»:
Գնդապետը նշեց, որ հասկանում է հայկական կողմի անհանգստությունը, սակայն կարևորն այն է որ ՀԱՊԿ-ն կարողանա պահպանել որոշակի հավասարակշռություն: Գնդապետը նաև շետեց, որ այս ռազմական կառույցը հետագայում կարող է քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման համար՝ հասնելով դրա հանգուցալուծմանը: «Տարատեսակ կառույցներ տարատեսակ գործողությունների են դիմում, որի շնորհիվ կլինի խաղաղություն: Այլ տարբերակ հնարավոր չէ: Չնայած՝ ես ուսադիրներով եմ՝ լիովին վստահ եմ, որ այս հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով. այլ կերպ հնարավոր չէ»,-ասաց Անատոլի Սիդորովը:
Լրագրողները ՀԱՊԿ միացյալ շտապի պետից հետաքրքրվեցին նաև ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության մասին. «Այն, որ զենք է մատակարարվում, դե հասկանում եք՝ կա ռուսական ասացվածք՝ «Свято место пусто не бывает», այնպես որ, եթե տրամադրված են զենք ունենալ, նրանք կունենան», - ասաց նա:
Պաշտոնյան նաև հավելեց, որ ռուսական զորակազմն ապահովված է ժամանակակից սպառազինություններով, նույնը վերաբերում է ՀԱՊԿ գործընկերներին։