Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի բացահայտումները, դրան հաջորդող իրադարձություններն ընդգծում են, թե որքան կարեւոր է լինել Հայաստանի եւ Արցախի կողքին:
Հոկտեմբերի 18-ին Բելգիայում Եվրոպահայության չորրորդ համագումարի պաշտոնական բացմանն այս մասին ասել է Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
«Դա այն է, ինչ շարունակում ենք անել ես եւ իմ գործընկերները»,-նշել է ԵԽ պատգամավորը եւ հավելել, որ թեպետ նախորդ նմանատիպ հանդիպման ժամանակ խոստացել էր հաջորդ հանդիպմանը խոսել հայերենով, սակայն դեռեւս դա անել չի կարող:
Նա վստահություն է հայտնել, որ ապագայում անպայման հնարավորություն կունենա արդեն Եվրախորհրդարանում ողջունել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, ով նույնպես ներկա է եղել համագումարի բացման արարողությանը:
«Հուսով եմ՝ Եվրախորհրդարանը, որը եվրոպական ժողովրդավարության տունն է, կլինի տուն նաեւ այնպիսի երկրների համար, որոնք անդամ չեն»,-ընդգծել է Ֆրանկ Էնգելը:
Նա շաբաթվա ամենատխուր իրադարձություն է որակել Մալթայում օֆշորային սկանդալների գործով զբաղվող լրագրողի սպանությունը եւ շեշտել, որ եթե այսպիսի խաղաղ երկրում է կատարվում նման դեպք, ապա դա առիթ է տալիս մտածելու իրավիճակի ողջ լրջության մասին:
«Ինչպես պարզվեց, նա մի լրագրող էր, ով զբաղված էր կոռուպցիոն սկանդալին իր երկրի գլխավոր դեմքերի մասնակցության բացահայտմամբ, նաեւ Ադրբեջանում կոռուպցիայի բացահայտման գործով: Սա տեղիք է տալիս մտորելու, թե որքան խորն է Ադրբեջանի կոռուպցիայի արմատները Եվրոպայում, ինչպիսի ազդեցություն այն ունի, եւ թե ինչքան ագրեսիվ ու տարանջատող կարող է լինել այդ ազդեցությունը Եվրոպայում»,-եզրափակել է նա:
Եվրոպայում Ադրբեջանի կոռուպցիոն արմատների խորությունը մտահոգիչ
19:33 - 18.Հոկտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
18/10/17 18:18
Ֆրանկ Էնգելը մտահոգիչ է համարում Եվրոպայում Ադրբեջանի կոռուպցիոն արմատների խորությունը
26/06/23 10:40
Ադրբեջանը «Anglo-Asian mining company»-ին խոստացել է «տրամադրել» «Կաշենի» հանքը. Արտակ Բեգլարյան
25/05/20 23:28
Ադրբեջանի հետ կապված հերթական կոռուպցիոն սկանդալը
16/05/18 11:37
ԵԽԽՎ-ն Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ
16/05/18 11:12
ԵԽԽՎ-ն Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ
15/12/17 15:54
Կիրո Մանոյանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Նախիջևանի ռազմականացումը մտահոգիչ է համարում
24/11/17 15:02
ԵԽԽՎ բյուրոն Ադրբեջանի կոռուպցիոն քայլերը հետաքննող անկախ մարմնի գործունեությունը երկարաձգելու որոշում է կայացրել
05/09/17 20:18
Աշոտյանը ԵԺԿ-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին
20/04/17 18:31
The Guardian-ը ներկայացրել է նոր փաստեր ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կոռուպցիոն գործարքների վերաբերյալ
24/07/15 19:17
Ադրբեջանի ԶՈւ տասնյակ զինծառայողներ կոռուպցիոն գործողությունների համար քրեական պատասխանատվության են ենթարկվել
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան