Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի տանկային ստորաբաժանումները «Ալագյազ» զորավարժարանում անցկացնում են մարտական կրակով վարժանքներ: Դրանք արվում են 2017-ի ամառային ուսումնական փուլի շրջանի արդյունքների ստուգման շրջանակներում: Այս մասին «Ռազմինֆոյին» հայտնել են ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից:
Ռազմաբազայի Տ-72 տանկերի անձնակազմերը իրականացնում են 4 կմ հեռավորության վրա գտնվող զրահապատ թիրախների ուղղությամբ կրակային վարժանքներ: Ընդհանուր առմամբ վարժանքներին ներգրավվել է 50 միավոր զինտեխնիկա և շուրջ 200 զինծառայող:
Ստուգումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու հեռու տարածություններում թիրախների խոցման և լեռնային բարդ ռելիեֆի պայմաններում տանկի վարման կարողություններին: Տանկերի անձնակազմերի հրամանատարների համար գլխավոր քննությունը լինելու են լեռներում «տանկային դուելի» դրվագների կիրառմամբ երկկողմանի մարտավարական վարժանքները: