Կանայք իրենք են տղամարդկանց հրահրում բռնաբարության, ոտնձգությունների և դավաճանության: Այս մասին իր թվիթերյան էջում հայտարարել է Սաուդյան Արաբիայից քարոզիչ Ահմեդ Բին Սաադ ալ Քավարնին: Այդպես նա մեկնաբանել է տեսանյութը, որում սաուդցի կանայք տղամարդկանց հետ ավտոմեքենա են նստում:

«Նայեք կնոջն այս տեսանյութում, նա կանգնեցրեց ավտոմեքենան ղեկավարող տղամարդուն և նստեց նրա մեքենան: Երդվում եմ Ամենակարողի առջև՝ հենց կանայք են ոտնձգությունների և դավաճանությունների պատճառը: Եթե նա կնոջը բռնաբարում է, վերջինս տուն կգնա՝ լաց լինելով իր արժանապատվության համար»,- գրել է նա:

«Կինը, որը տնից դուրս է գալիս դիմահարդարմամբ և օծանելիքով, անհավատարիմ կին է»,- հավելել է ալ Քավարնին: