Հոկտեմբերի 22-ին, ժամը 17:06-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Դիլիջանի ոլորաններում (5-րդ ոլորան) «ՎԱԶ 2106» մակնիշի 67 TT 666 (վարորդ՝ 83-ամյա Գ. Թ.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 20 մ գլորվել դեպի ձորը:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ վարորդը եւ ուղեւոր՝ 75-ամյա Գ. Բ.-ն, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

shamshyan.com