Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 17 հազար որակյալ մասնագետներ կան, որոնց 35 տոկոսը կանայք են:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նա նշեց, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին թռիչքային զարգացումներ են հարկավոր՝ հավելելով, որ ոլորտի հաջողությունները կարծես թե ոչ բոլորն են նկատում: «Ես շատ լավատես եմ այն առումով, որ մենք բավական լուրջ արդյունքներ ենք արձանագրում եւ ունենք այնպիսի ծրագրեր, որոնք բացառիկ են համաշխարհային գլոբալ առումով: Մենք թռիչքային զարգացումների նախաշեմին ենք եւ ամեն ինչ կանենք դրան հասնելու համար, որովհետեւ միայն այս ոլորտի զարգացումը կարող է շոգեքարշի դեր տանել Հայաստանի տնտեսության զարգացման համար»,- հավելեց Մուսայելյանը: