Անգլիական հեղինակավոր պարբերականներից  Daily Mail-ն անդրադարձել է Հայաստանում կենդանիների որսին ու կենդանիների պահպանման վատ պայմաններին՝ նշելով, որ նրանց վատ պայմաններում պահելը Հայաստանում  հին ավանդույթ է, իսկ առհասարակ՝ կենդանիների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում շարունակում է մնալ վատ վիճակում:

Հայաստանում քիչ չեն ռեստորաններն ու հյուրանոցները, որտեղ կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահում են նեղ վանդակներում, երբեմն՝ սոված կամ կիսասոված՝ ստիպելով բավարարվել սննդի մնացորդներով:

Հայաստանում արջերին նման վանդակներում պահող ռեստորաններն ու հյուրանոցներն են՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդ՝ Գրիգորին պատկանող «Հրաշք այգին»:

Հանքավանում գտնվող «Նաիրի ՍՊԱ ռեզորթ» հանգստյան գոտին, որի գլխավոր տնօրենը Կորյուն Իսպիրյանն է: 

«Աշտարակի Ձոր» ռեստորանային համալիրը, որի սեփականատերը Կարեն Գևորգյանն է: 

Հրազդանի կիրճի «Արջանոց»-ը:

«Ակունքի դրախտ» ռեստորանային համալիրը:

«Յեդինայա Ռոսիա» ռեստորանը:

«MJA» և «Ոսկե Բլուր» հյուրանոցները:

Արջերին մեզ մոտ պահում են նաև մասնավոր տարածքներում՝ օրինակ Թալինի բենզալցակայանում: 

Հիշեցնենք, որ միջազգային հեղինակավոր պարբերականը նշել էր, որ  բրիտանական բարեգործական՝ Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը ՀՀ կառավարության աջակցությամբ արջերին վանդակներից ազատելու նախաձեռնություն է սկսել և հույս ունի անազատ պայմաններում պահվող մոտ 80 արջի փրկել: Յուրաքանչյուր կենդանու համար նախատեսվում է հատկացնել 4000 եվրո:

ՀՀ Բնապահպանության նախարարությունն էլ, անդրադառնալով խնդիրն, նշել էր, որ այս ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ: 

Սպասենք միջոցառումների հետևանքներին...

 

 

Աղավնի Սուքիասյան