ՀՀ սփյուռքի նախարարությունում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել տեսաժողով Յակուտիայի հայկական համայնքի հետ, որին մասնակցել են համայնքի նախագահ Անդրանիկ Նավոյանը, համայնքի նախագահի տեղեկալ Ռուզաննա Բեգջանյանը, Երիտասարդական կազմակերպության նախագահ Անի Նահապետյանը, Հայկական մշակույթի կենտրոնի ղեկավար Գոհար Մանուկյանը, կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Խուդատյանը, ինչպե նաև համայնքի այլ ակտիվ անդամներ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նաը նշված է. «ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և նշեց, որ համայնքն ակտիվ համագործակցում է նախարարության հետ: «Յակուտիայի հայհամայնքը շատ կազմակերպված մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդտարելիցի միջոցառումներին: Հայ Դատի ճանաչման, ցեղասպանությանդատապարտման և հետևանքների վերացման գործընթացը ավարտված չէ, և մենքդեռ շատ անելիքներ ունենք: Անդրադառնալով Հայաստանում ներդրումներկատարելու հարցին՝ նշեմ, որ Կառավարությունը ջանքեր է գործադրումՀայաստանում գործարարների համար բարենպաստ և շահավետ պայմաններստեղծելու ուղղությամբ: Հուսով եմ, որ Յակուտիայի հայազգի գործարարները ևսներդրումներ կկատարեն Հայրենիքում», - ասաց նա:
Այնուհետև ելույթ ունեցավ Յակուտիայի հայ համայնքի նախագահ ԱնդրանիկՆավոյանը: Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը՝ տեսաժողովը կազմակերպելու համար: «Մեր համայնքի հետ առաջին անգամ է նմանտեսաժողով կազմակերպվում, և վստահ ենք, որ այս համատեղ քննարկումը շատ շուտով իր արդյունքները պիտի տա, - նշեց Նավոյանը՝ հավելելով, - մերհամայնքը պատրաստ է մասնակցել հայրենիքի զարգացման գործին, օգնել Հայաստանի սահմանապահ գյուղերին ու Արցախին»:
Յակուտիայի հայ համայնքի Երիտասարդական կազմակերպության նախագահ Անի Նահապետյանը ներկայացրեց համայնքի պատմությունը և ներկայումս համայնքում գործող կառույցներն ու նրանց գործունեությունը:
ՀՀ ՍՆ համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց նախարարության ծրագրերը:
Քննարկվեցին Յակուտիայի հայկական համայնքի գործունեությանը, համայնքում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց համայնքում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովվի բացակայության, երիտասարդության շրջանում ազգային ինքնության պահպանման, կիրակնօրյա դպրոցի դասընթացներին մանուկների ակտիվ ներգրավման խնդիրներին: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ շուտով կլուծվի նաև համայնքի հայկական պարախմբերին նոր տարազներով ապահովելու հարցը:
Համայնքի ներկայացուցիչները նշեցին, որ առաջիկայում առավել ակտիվ կմասնակցեն Սփյուռքի նախարարության ծրագրերին, հատկապես Հայաստանի սահմանապահ գյուղերի աջակցության և Արցախի զարգացման գործին»: