ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների հոկտեմբերի 26-ի ամփոփագիրը։

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «հոկտեմբերի 26-ին, ժամը 00.10-ին, Երևանի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Կիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 23 շենքի դիմաց իրար են բախվել «Մազդա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ռուբինյանց և Ծարավ-Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Բիդ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես Ե 320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա արգելապատնեշի. վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Դաշտավան ճանապարհի Նորաբաց գյուղի խաչմերուկում իրար են բախվել ՎԱԶ-2106» և «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Ե-200»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-3275» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 6.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազալցակայանի մոտակայքում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-211440»-ի վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին կորցրել է կառավարումը և շրջվել:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Ոսկեհասկ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է ավազաթմբին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «ԲՄՎ-540» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկի Սասունցի Դավթի փողոցի թիվ 45 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը ծնողի ներկայությամբ հայտնել է, որ հրաժարվում է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն: